Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 77,3 մլն դոլար

22.09.2014 14:54
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 77,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 77,3 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 407,52 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 9,7 մլն եվրո և մոտ 1,5  մլրդ. ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 525,73 դրամ և 1 ռուբլու դիմաց 10,57 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 109,7 մլն դոլար, շուրջ 12,4 մլն եվրո և մոտ 122,6 մլն ռուբլի` համապատասխանաբար 408,63 դրամ, 529,34 դրամ և 10,69 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 37,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 54,9 մլն դոլար։ ($1 –ը` 407,63 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև