Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 6,3 մլրդ դրամ

22.09.2014 16:32
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 6,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թ.-ի հունվար-օգոստոսին ԱՊՊԱ գծով մոտ 6 338,1 մլն դրամի 33 129 փոխհատուցում են վճարել, ինչը 7,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ինչպես հաղորդվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, հաշվետու ժամանակահատվածում ԱՊՊԱ-ի գծով ամենաշատ փոխհատուցումները վճարել է Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը՝ 2 420,7 մլն դրամ: Մոտ 1 208,2 մլն դրամ են կազմել Ինգո Արմենիա ընկերության վճարները, իսկ Ռեսո ընկերությունը ավելի քան 780,7 մլն դրամի փոխհատուցում է վճարել: Միաժամանակ Նաիրի Ինշուրանսի վճարների ծավալը կազմել է 751,7 մլն դրամ, Սիլ Ինշուրանսինը՝ 598,5 մլն դրամ, Արմենիա Ինշուրանսինը՝ մոտ 439,3 մլն դրամ, Գարանտ Ինշուրանսինը՝ 42,9 մլն դրամ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ-ի գծով փոխհատուցումների վճարների գումարը կազմել է մոտ 96,1 մլն դրամ:

Միաժամանակ միայն օգոստոսին բավարարված հայտերով փոխհատուցումների ծավալը կազմել է մոտ 743 մլն դրամ, իսկ հայտերի թիվը՝ 3 736: Մայիսի ընթացքում փոխհատուցումների միջին վճարը կազմել է 192 227 դրամ:
2014 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում ապահովագրված է 446 321 տրանսպորտային միջոց, ինչը 4 380-ով պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից:

Բյուրոյի տվյալների համաձայն՝ փոխհատուցման վճարման համար ներկայացված հայտերի թիվը հունվար-օգոստոսին գերազանցել է 32 581-ը, միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 733:

Բացի այդ, այս պահին վճարման գործընթացում է գտնվում է 120 329 հազար դրամի փոխհատուցում (2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 36,9 տոկոսի աճ):

Միաժամանակ ապահովագրավճարների ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 12,45 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7,8 տոկոսով: Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2014 թ.-ի հունվարի 1-ից:

Հանրապետության ապահովագրման շուկայի վերահսկողությունը 2006 թ.-ի հունվարի 1-ից իրականացնում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում է գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը ($1-407,63 դրամ):—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև