Եվրոպայում գնանկումային ռիսկեր չեմ տեսնում. ԵԿԲ նախագահ Դրագի

24.09.2014 15:51
Եվրոպայում գնանկումային ռիսկեր չեմ տեսնում. ԵԿԲ նախագահ Դրագի

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը տեսանելի հեռանկարում կմնա խթանող, չորեքշաբթի ասել է ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին, հաղորդում է Vestifinance.ru-ն:

«Դրամավարկային քաղաքականությունը երկար ժամանակ խթանող կմնա», - տեղեկացրել է Դրագին ֆրանսիական ռադիոյին տված հարցազրույցում:

Նա նաև ընդգծել է, որ եվրագոտում գնանկումային ռիսկեր չի տեսնում: «Մենք չափազանց երկար ժամանակ բավականին ցածր գնաճի սպառնալիք ենք տեսնում», -ավելացրել է նա:

Եվրագոտում գնաճն արդեն շատ ամիսներ նպատակայինից ավելի ցածր մակարդակում է գտնվում, որը սահմանվել է ԿԲ-ի կողմից: Այս ամենի պատճառով որոշ դիտորդներ խոսում են գնանկման մասին, ինչը ենթադրում է գների նվազման կայուն միտում: Նման միտումը սպառնում է սպառողական ծախսերին, աշխատավարձին, ընկերությունների շահույթներին և ներդրումներին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև