ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 24-ին աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 407 դրամ

24.09.2014 18:01
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 24-ին աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 407 դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 24-ին NASDAQ OMX  Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, սեպտեմբերի 23-ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 407 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1 մլն դոլարի (մոտ 407 մլն դրամ) 7 գործարք: Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում սեպտեմբերի 24-ին եվրոյով գործարքներ չեն կատարվել:

Սեպտեմբերի 24-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքները հետևյալն են՝ $1 – 406,8 դրամ, €1 – 522,62 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև