Եվրոպայի և ԱՄՆ-ի բանկերին 3,3 մլրդ դոլարի տուգանք է սպառնում արտարժույթի փոխարժեքների մեքենայությունների համար

26.09.2014 17:05
Եվրոպայի և ԱՄՆ-ի բանկերին 3,3 մլրդ դոլարի տուգանք է սպառնում արտարժույթի փոխարժեքների մեքենայությունների համար

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մի խումբ առաջատար համաշխարհային բանկեր հայտնվել են մինչև 2 մլրդ ֆունտ ստեռլինգ (3,27 մլրդ ԱՄՆ դոլար) տուգանքի սպառնալիքի տակ՝ մեղադրվելով արտարժույթի փոխարժեքների հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ, հաղորդում է Փրայմը՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին:

«Այս շաբաթ Ֆինանսական վարքի վարչությունը գաղտնի խորհրդակցություններ է անցկացրել մի շարք խոշորագույն բանկերի հետ առաջադրված պահանջների նկատմամբ փոխզիջում ձեռք բերելու հարցում», - հաղորդում է նա: «Բանակցությունների մասնակիցների թվում են բրիտանական Barclays-ը, HSBC-ին, Royal Bank of Scotland-ը»:

Արտարժույթի շուկայում կատարած մեքենայությունների կասկածյալների թվում են նաև Citi, JP Morgan ամերիկյան ֆինանսական խմբերն ու շվեյցարական UBS-ը:

Տուգանքի ընդհանուր գումարը (2 մլրդ ֆունտ ստեռլինգ) կդառնա խոշորագույնը լոնդոնյան Սիթիի պատմության մեջ:

Լոնդոնի իշխանությունները տեղեկատվություն ունեն, որը կարող է մեկնաբանվել որպես փորձ, որի միջոցով բանկերի արտարժույթի բաժինները հնարավորություն են ստացել սահմանել արտարժույթի փոխարժեքներն այնպես, որ դրանք ավելի բարձր շահույթ են բերել գործարքների արդյունքում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև