ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերում Երևանի առագաստանավային ակումբին

27.09.2014 15:48
ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերում Երևանի առագաստանավային ակումբին

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ձգտելով աջակցել երիտասարդության կյանքի կայուն զարգացմանն ու որակի բարձրացմանը` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակական օգնություն է ցուցաբերում զանգվածային ու պրոֆեսիոնալ սպորտին,և այս նպատակով բանկն աջակցում է Երևանի առագաստային ակումբին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի շնորհիվ կլուծվի տրանսպորտի ու վինդսերֆինգով զբաղվող երեխաների` Երևանից Սևանա լիճ և ձմեռային հավաքներին` Ծաղկաձոր տեղափոխման հարցը:

Երևանի առագաստային ակումբը ստեղծվել է 2006թ. հունվարին: Ակումբի հիմնական նպատակը առագաստային սպորտի զարգացումն ու մասսայականացումն է: Ակումբը Երևանում ունի հիմնական բազա: Սևանա լճի ափին է գտնվում ակումբի հիմնական բարեկարգ բազան, որտեղ մարզվում են ոչ միայն ակումբի անդամ մարզիկները, այլ նաև հյուրեր արտերկրից: Ամեն տարի Սևանա լճում անցկացվում է մի քանի մրցաշար, այդ թվում նաև` Հայաստանի առաջնություն:

Ամեն տարի վինդսերֆինգի ակումբ է ընդունվում մոտ 100 երեխա: Ակումբի սաների թվում են Մանկական օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնության, Աշխարհի գավաթի, Ռուսաստանի առաջնության մեդալակիրներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է, որ բանկը դրական է գնահատում Հայաստանում առագաստային սպորտի զարգացման հեռանկարները:

«Աջակցություն ցուցաբերելով Երևանի առագաստային ակումբին` մենք մեր ավանդն ենք ներդնում երիտասարդության շրջանում աոողջ ապրելակերպի տարածման գործում: Վստահ եմ, որ հայ վինդսերֆերները կշարունակեն հաջողությամբ հանդես գալ միջազգային մրցաշարերում, իսկ մեր համագործակցությունը Երևանի առագաստային ակումբի հետ կընդլայնվի», - ասել է նա:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 230,3 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 44 մլրդ դրամ ($1 – 408,04 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև