Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2014
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for September 29th, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,14 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 408,36 դրամ

    Monday, September 29th, 2014

    Սեպտեմբերի 29-ի արդյունքում Հայաստանի արժույթի շուկայում դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, սեպտեմբերի 26-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,14 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 408,36 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 29-ին նվազել է 0,31 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 408 դրամ

    Monday, September 29th, 2014

    Սեպտեմբերի 29-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, սեպտեմբերի 26-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,31 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 408 դրամ:

    Հայ խորհրդարանականները վավերացրել են IDA-ի հետ 21,2 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

    Monday, September 29th, 2014

    Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստի ժամանակ վավերացրել է Հայաստանի և Զարգացման միջազգային գործակալության (IDA) միջև ստորագրված համաձայնագիրը «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» շրջանակում:

    Հայաստանի բանկերը մինչև 5% բարձրացրել են 12-ամսյա գնաճի կանխատեսումը. ԿԲ

    Monday, September 29th, 2014

    Հայաստանի բանկերը 12-ամսյա գնաճը կանխատեսում են միջինը 5 տոկոսի սահմանում՝ նախկին 4,7 տոկոսի փոխարեն, նշվում է ՀՀ ԿԲ-ի գնաճին վերաբերող հաշվետվության մեջ, որը կազմվել է երրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության կատարողականի հիման վրա:

    ՎՏԲ-Հայաստան Բանկը «Լավագույն բանկ» է ճանաչվել «Հանրային վարկանիշ» մրցանակաբաշխության ժամանակ

    Monday, September 29th, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկը հանրային ծառայությունների ոլորտում անցկացվող «Հանրային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն բանկ»: Մրցանակաբաշխությունը անցկացվել է սեպտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    ՎԶԵԲ-ը Երևանում առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս կկազմակերպի հոկտեմբերի 1-2-ը

    Monday, September 29th, 2014

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական միության (ԵՄ) հետ համատեղ կազմակերպում է առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս՝ բարելավելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկությունը և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը, հաղորդեցին ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից:

    Մեկնարկել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express «Cashback Quest» մրցույթը

    Monday, September 29th, 2014

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Արմենիա» մասնաճյուղում նախօրեին մեկնարկել է «Cashback Quest» մրցույթը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։