ԵՏՄ Հայաստանի մուտքից հետո գների լուրջ փոփոխություններ չեն սպասվում. ԶԵԱԲ-ի վարչության անդամ

30.09.2014 17:39
ԵՏՄ Հայաստանի մուտքից հետո գների լուրջ փոփոխություններ չեն սպասվում. ԶԵԱԲ-ի վարչության անդամ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գների լուրջ փոփոխություններ չեն սպասվում ԵՏՄ Հայաստանի մուտքից հետո, կարծում է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) վարչության անդամ, Վերլուծական աշխատանքի գծով կառավարիչ-տնօրեն Վլադիմիր Յասինսկին:

Նրա խոսքերով՝ մյուս երկրներում գնաճի մակարդակը ՄՄ-ի ստեղծման ժամանակ սահմանվում էր այլ գործոններով, և շատ դեպքերում այն կախված էր հետևողական դրամավարկային քաղաքականության իրականացումից:

«Հիմքեր կան կարծելու, որ Հայաստանի խելամիտ բյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ արտաքին շոկերի հետ կապված ռիսկերը կհարթվեն, ինչպես նաև կնվազի էներգետիկ, պարենային և հումքային ապրանքների համաշխարհային գների փոփոխությունների նկատմամբ խոցելիությունը», - հայտարարել է Յասինսկին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանում գնաճը 2014 թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,9 տոկոս: ԿԲ-ի վերլուծաբանների կարծիքով՝ օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ու չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքների գնանշման ներդրումը որոշ չափով կընդլայնեն գնաճային միջավայրը: Սակայն կարճաժամկետ ժամանակահատվածում 12-ամսյա գնաճը կմնա ցածր մակարդակում՝ տարեվերջին գտնվելով 4 տոկոսի (±1,5%) շրջանում սահմանված նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի տատանումների ստորին սահմանում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև