Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2014
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for September, 2014

    ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերում Երևանի առագաստանավային ակումբին

    Saturday, September 27th, 2014

    Ձգտելով աջակցել երիտասարդության կյանքի կայուն զարգացմանն ու որակի բարձրացմանը` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակական օգնություն է ցուցաբերում զանգվածային ու պրոֆեսիոնալ սպորտին,և այս նպատակով բանկն աջակցում է Երևանի առագաստային ակումբին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    Եվրոպայի և ԱՄՆ-ի բանկերին 3,3 մլրդ դոլարի տուգանք է սպառնում արտարժույթի փոխարժեքների մեքենայությունների համար

    Friday, September 26th, 2014

    Մի խումբ առաջատար համաշխարհային բանկեր հայտնվել են մինչև 2 մլրդ ֆունտ ստեռլինգ (3,27 մլրդ ԱՄՆ դոլար) տուգանքի սպառնալիքի տակ՝ մեղադրվելով արտարժույթի փոխարժեքների հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ, հաղորդում է Փրայմը՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին:

    Հնարավոր է, որ Հայաստանում նոր բանկերը կկարողանան ստեղծվել միայն որպես ԲԲԸ

    Thursday, September 25th, 2014

    ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կքննարկեն Հայաստանում նոր բանկերը միայն որպես բաց բաժնետիրական ընկերություններ ստեղծելու հնարավորությունը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

    ԶԱԲ-ը նվազեցրել է 2014 թ. Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը՝ հասցնելով 3,8%` Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման ֆոնին

    Thursday, September 25th, 2014

    Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) նվազեցրել է 2014 թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ հասցնելով 3,8 տոկոսի, իսկ 2015 թ.-ի կանխատեսում՝ 4,6 տոկոսի Ռուսաստանի տնտեսական տեմպերի դանդաղման ֆոնին, որը հանրապետության հիմնական տնտեսական գործընկերն է: Այս մասին նշվում է բանկի պաշտոնական կայքում տեղադրված «Ասիայի զարգացման կանխատեսում 2014» (Аsian Development Outlook) զեկույցում:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,18 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 406,8 դրամ

    Wednesday, September 24th, 2014

    Սեպտեմբերի 24-ի արդյունքում Հայաստանի արժույթի շուկայում դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, սեպտեմբերի 23-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,18 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 406,8 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 24-ին աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 407 դրամ

    Wednesday, September 24th, 2014

    Սեպտեմբերի 24-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, սեպտեմբերի 23-ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 407 դրամ:

    Եվրոպայում գնանկումային ռիսկեր չեմ տեսնում. ԵԿԲ նախագահ Դրագի

    Wednesday, September 24th, 2014

    Եվրոպայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը տեսանելի հեռանկարում կմնա խթանող, չորեքշաբթի ասել է ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին, հաղորդում է Vestifinance.ru-ն:

    ԵՏՄ-ում 2025 թ.-ին միասնական արժույթի անցնելը միանգամայն իրատեսական է. ԶԵԱԲ-ի նախագահ

    Tuesday, September 23rd, 2014

    Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը լիովին իրատեսական է համարում 2025 թ.-ին Եվրասիական միության միասնական արժույթի անցնելը: «Միասնական արժույթը շատ նուրբ բանաձև է, որը նախատեսում է մի քանի բաղադրիչներ. արժույթը պետք է լինի կայուն, ֆինանսական շուկան՝ զարգացած, պետք է գործի թողարկման միասնական կենտրոն և համաձայնեցված ազգային ֆինանսական քաղաքականություն:

    Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 6,3 մլրդ դրամ

    Monday, September 22nd, 2014

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թ.-ի հունվար-օգոստոսին ԱՊՊԱ գծով մոտ 6 338,1 մլն դրամի 33 129 փոխհատուցում են վճարել, ինչը 7,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

    Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 77,3 մլն դոլար

    Monday, September 22nd, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 77,3 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 407,52 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: