«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» պարգևատրեց սեպտեմբերմեկյան ակցիայի հաղթողներին

01.10.2014 14:02
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» պարգևատրեց սեպտեմբերմեկյան ակցիայի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ» ամփոփեց սեպտեմբերմեկյան ակցիան` նվերներ հանձնելով հաղթող ճանաչված մասնակիցներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաև բանկի կողմից ընտրված աշակերտները նվերներ ստացան ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի  ղեկավարության կողմից:

Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ աշակերտներին հանձնվել են «Samsung Tab»-եր, որոնց վրա ձայնագրված են Հովհաննես Թումանյանի հեքիաթները:

«Մենք երկար մտածեցինք, թե ինչ նվեր կարելի  է հանձնել երեխաներին, եկանք այն եզրակացության, որ դա պետք է լինի էլեկտրոնային նվեր, քանի որ այսօրվա սերունդը իրեն չի պատկերացնում առանց համակարգիչների, բայց դա պետք է նաև ունենա ազգային ուղղվածություն: Քանի որ առաջին դասարանցիները տառերը նոր են սովորելու, իրենք հնարավորություն ունեն լսելու հայկական ժողովրդական հեքիաթները, հաղորդակից լինեն մեր արժեհամակարգին, մեր մշակույթին»,- ասաց նա:

Բացի այդ, երեխաների անուններով բանկում բացվել են ավանդային հաշիվներ, և չափահաս դառնալուց հետո նրանք կկարողանան տնօրինել իրենց գումարները:

Նա հիշեցրեց, որ ակցիայի անցկացումը համընկնել էր բանկի երկու մասնաճյուղերի բացման հետ, որտեղ էլ հանձնվեցին հաղթող մասնակիցների նվերները:

«Սա սեպտեմբերմեկյան ակցիա էր, որը զուգադիպեց մեր երկու մասնաճյուղերի բացման հետ: Մտածեցինք, որ մեր մասնաճյուղերի բացումը պետք է զուգորդվի ուրախ միջոցառմամբ, և սեպտեմբերի մեկից ավելի լավ առիթ չէր կարելի գտնվել: Արդյունքում անցկացվեց ֆոտոմրցույթ երեխաների շրջանում»,- ասաց Արսեն Պետրոսյանը:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև