ՎԶԵԲ-ը Հայաստանում շուրջ 731 մլն եվրոյի 130 ծրագիր է իրականացրել

01.10.2014 14:45
ՎԶԵԲ-ը Հայաստանում շուրջ 731 մլն եվրոյի 130 ծրագիր է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի անկախացման պահից մինչ օրս շուրջ 731 մլն եվրոյի 130 ծրագիր է իրականացրել, չորեքշաբթի ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսն առևտրային ֆինանսավորման համաժողովի ընթացքում:

«ՎԶԵԲ-ն ակտիվ աշխատում և օժանդակում է Հայաստանի տնտեսությանը, և Բանկի հիմնական գերակայություններից մեկը մասնավոր հատվածին օժանդակությունն է, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսին օժանդակությունը, այդ թվում` հայկական գործընկեր բանկերի միջոցով»,- ասել է Դևիսը:

Նա նշել է, որ ՎԶԵԲ-ն իր առջև խնդիր է դնում օգտագործել ՓՄՁ-ն որպես տնտեսական զարգացման խթան, ինչի համար անհրաժեշտ է ապահովել ֆինանսավորման հասանելիությունը, այդ թվում` ժամանակակից բանկային գործիքների միջոցով:

«Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում առևտրի ֆինանսավորման մեջ 161 մլն եվրո է ներդրել գործընկեր 9 բանկերի և 1214 տրանսակցիաների միջոցով»,- ասել է Դևիսը, ընդգծելով, որ առևտրի ֆինանսավորման ծրագիրը Հայաստանում գործում է արդեն 15 տարի:

ՎԶԵԲ-ը կենտրոնանում է ֆինանսական ոլորտի զարգացմանն օժանդակելու վրա տեղական, հատկապես, գյուղատնտեսական ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության բարելավման համար: 2013 թվականին ՎԶԵԲ-ը Հայաստանի հետ 7 ծրագրով 32 մլն եվրոյի համաձայնագիր է ստորագրել: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև