ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է բացել պետական աջակցության հաշիվ

02.10.2014 16:28
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է բացել պետական աջակցության հաշիվ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է բացել պետական աջակցության հաշիվ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը կնքել է պայմանագիր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ըստ որի` 2014թ. հոկտեմբերից ֆիզիկական անձանց առաջարկում է բացել հատուկ բանկային հաշիվ»,- ասված է հաղորդագրությունում:

Պետական աջակցության հաշիվը բացվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի (դրամագլխի) ստացման նպատակով:

Հաղորդագրության համաձայն` պետական աջակցության հաշիվը բացվում է նորածնի անունով ծնողի/հոգաբարձուի/որդեգրողի կողմից ՀՀ դրամով տարեկան 11% տոկոսադրույքով:

Հաշվի վրա կուտակված գումարը երեխան կարող է տնօրինել 18 տարեկանը լրանալուց հետո:

Իսկ մինչ երեխայի չափահասության տարիքը ծնողը/հոգաբարձուն/որդեգրողը կարող է տնoրինել հաշիվը հետևյալ կերպ` կատարել պետական աջակցության հաշվի ցանկացած չափի համալրումներ,  կատարել անկանխիկ փոխանցումներ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, ուսման վարձավճարի մարման, ապահովագրական վճարների նպատակով, ստանալ քաղվածք հաշվից ցանկացած ժամանակ:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 230,3 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 44 մլրդ դրամ ($1 – 407,58 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև