Ցանցահենները JP Morgan Chase–ի ավելի քան 80 մլն բանկային հաշիվ են կոտրել

03.10.2014 11:51
Ցանցահենները JP Morgan Chase–ի ավելի քան 80 մլն բանկային հաշիվ են կոտրել

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս տարվա ամռանը ամերիկյան JP Morgan Chase բանկի վրա իրագործված ցանցահենային գրոհի հետևանքով ցանցահենները կարողացել են ավելի քան 80 մլն բանկային հաշվի հասանելիություն ստանալ։ Այս մասին գրում է New York Times–ը` հղում անելով բանկի հաղորդագրությանը։ Սա պատմության ամենախոշոր գրոհն է դարձել, գրում է թերթը։

Բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ գրոհի հետևանքով սպառնալիքի տակ են հայտնվել շուրջ 76 մլն մասնավոր հաշիվներ և փոքր ձեռնարկատիրությունների 7 մլն հաշիվներ։ Խոսքը հաճախորդների տվյալների վերաբերյալ հասանելիություն ստանալու մասին է` անուն, հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե։

Բանկը վստահեցնում է, որ կիբեռհանցագործությունը բացահայտելու համար համագործակցում է կառավարական մարմինների հետ, հայտնում է РБК–ն։

Քննիչներին մտահոգել է ցանցահենների վարքը. հաճախորդների գումարները հափշտակելու որևէ ապացույց նրանք դեռ չունեն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև