Ռուբլին թուլանում է երկարաժամկետ ճնշման ֆոնին

03.10.2014 14:36
Ռուբլին թուլանում է երկարաժամկետ ճնշման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Մոսկվայի բորսայում դոլարն 8 կոպեկով աճել է բացման պահին` հասնելով 39,64 ռուբլու, ռուբլին երկարժութային զամբյուղի նկատմամբ նվազել է նավթի շուկայում բացասական միտման պահպանման և ռուբլու նկատմամբ երկարաժամկետ ճնշման պահպանման ֆոնին:

ЕТС-ում դոլարով առուվաճառքները մեկնարկել են գործարքներով մեկ դոլարի դիմաց 39,595-39,665 ռուբլու սահմաններոմ, միջինը երկու րոպեում փոխարժեքն արձանագրվել է մեկ դոլարի դիմաց 39,65 ռուբլի մակարդակում: Դա 12 կոպեկով ավելի է նախորդ փակման մակարդակից, հաղորդում է vestifinance.ru-ն:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 50,16 ռուբլի մեկ եվրոյի դիմաց, դա 7 կոպեկով շատ է նախորդ փակման մակարդակից: Երկարժութային զամբյուղի գինը բարձրացել է 44,45 ռուբլուց: ԱՄՆ դոլարը սակարկում է պաշտոնական փոխարժեքից 10 կոպեկով բարձր մակարդակում, եվրոն` պաշտոնական փոխարժեքից 19 կոպեկից բարձր մակարդակում:

Ռուսաստանի բանկը հրապարակել է արժութային ներքին շուկայում տատանումների վիճակագրությունը: Այդ տվյալներից հետևում է, որ երեքշաբթի, երբ ռուբլին ենթարկվել էր վերավաճառման գրոհի, ԿԲ-ն առուվաճառքի ընթացքին չի միջամտել:

«Մի շարք ԶԼՄ-ներում հայտնված հաղորդումների կապակցությամբ Ռուսաստանի բանկը տեղեկացնում է, որ չի դիտարկում կապիտալի անդրսահմանային շարժման որևէ սահմանափակում»,- նշել է ԿԲ-ն:
-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև