ՀՀ ԿԲ նախագահը «Թավիթյան» հիմնադրամի հիմնադրի հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր է քննարկել

03.10.2014 18:37
ՀՀ ԿԲ նախագահը «Թավիթյան» հիմնադրամի հիմնադրի հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ուրբաթ «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հետագա խորացման հարցերը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Ջավադյանը նշել է, որ «Թավիթյան» հիմնադրամն ուրույն դեր ունի Հայաստանի երիտասարդ մասնագետների կրթման և վերապատրաստման գործում, որոնցից շատերն իրենց հետագա գործունեությունը ծավալում են հանրային կառավարման համակարգում:

Արթուր Ջավադյանը գոհունակությամբ է խոսել Կենտրոնական բանկի և հիմնադրամի գործակցության ընթացքում գրանցված լավ արդյունքների մասին:

Հանդիպումից հետո Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Լորեն Ժակը դասախոսություն է կարդացել «Եվրոպական դրամական միությունը և միասնական դրամական միավորի ապագան» թեմայով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսը հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամն ու նրանց ուղեկցող անձինք:

«Թավիթյան» հիմնադրամը մասնավոր հիմնադրամ է, որը ստեղծվել է Ասո Թավիթյանի կողմից 1995 թ.-ին: Հիմնադրամի գլխավոր նպատակն է ֆինանսական աջակցություն տրամադրել ազգության հայ տաղանդավոր մարդկանց կրթության ոլորտում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև