Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 110,3 մլն դոլար

06.10.2014 12:29
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 110,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 110,3 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 407,33 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 8,4 մլն եվրո և մոտ 921,4  մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 514,47 դրամ և 1 ռուբլու դիմաց 10,24 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 112,1 մլն դոլար, շուրջ 24,9 մլն եվրո և մոտ 167,1 մլն ռուբլի` համապատասխանաբար 408,34 դրամ, 517,98 դրամ և 10,41 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի սեպտեմբերի 22ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 37,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 61,9 մլն դոլար։ ($1 –ը` 407,88 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև