ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և American Express-ը վերակնքել են համագործակցության պայմանագիրը

06.10.2014 19:25
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և American Express-ը վերակնքել են  համագործակցության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և American Express-ը հայտարարեցին համագործակցության պայմանագրի վերակնքման մասին, ինչը Բանկին հնարավորություն է տալիս շարունակել Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկել American Express քարտերը, ինչպես նաև ընդլայնել  American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ այժմ թողարկում է American Express ապրանքանիշի երեք տեսակի քարտեր` American Express® Gold, American Express® Blue և American Express® CashBack :

Համագործակցության նոր պայմանագիրը Նյու-Յորքում ստորագրեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և American Express ընկերության փոխնախագահ,  Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի, ԱՊՀ երկրների գծով գործադիր տնօրեն Քոլին Օ’Ֆլաերթը:

«Երկարաձգելով բացառիկության հիմունքներով կնքված պայմանագիրը` American Express ընկերությունը վերահաստատել է իր վստահությունը  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ, որը  շարունակելու է ընդլայնել American Express ապրանքանիշի ներկայացվածությանը Հայաստանում»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և American Express-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2009թ.-ին՝ սկիզբ դնելով American Express քարտերի սպասարկման ցանցի լայնածավալ տարածմանը Հայաստանում:

2010-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկեց առաջին American Express քարտը` American Express Gold-ը, որն առաջարկում է Հայաստանում նախադեպը չունեցող ծառայությունների լայն փաթեթ: 2011թ-ին Բանկի կողմից թողարկվեց American Express Blue-ն՝ նորարարական և ժամանակակից քարտ, որը խրախուսում է հաճախորդներին առօրյա գնումների դիմաց, ինչպես նաև օժտված է ակտիվ կենսակերպ ունեցող հաճախորդների համար նախատեսված առավելություններով:

2014թ.-ի հուլիսին Բանկի կողմից թողարկվեց American Express Cashback Քարտը` նախատեսված ամենօրյա օգտագործման համար, որը բազմաթիվ սուպերմարկետներում 2% CASHBACK (գումարի վերադարձ) տրամադրող առաջին քարտն է Հայաստանում:

«Համագործակցության պայմանագրի վերակնքումը թույլ կտա  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ և American Express-ին շարունակել մշակել և Հայաստանում առաջարկել այնպիսի քարտատեսակներ և ծառայություններ, որոնք մշտապես պահանջված կլինեն սպառողների կողմից»,-ասված է հաղորդագրությունում:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 273 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,2 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 219,2 մլրդ դրամ (2,66 տոկոսի աճ), կապիտալը՝ 53,8 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում): Այսօրվա դրությամբ բանկի հաճախորդների թիվը կազմում է 276 հազար: Միաժամանակ բանկն ունի 49 մասնաճյուղ  ($1- 408,48 դրամ): -0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post