«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային հավաստագրի

07.10.2014 17:42
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային հավաստագրի

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ»  ՓԲԸ-ն արժանացել է որակի կառավարման ISO 9001:2008 միջազգային հավաստագրի, որը Բանկին շնորհել է գերմանական հայտնի TՆV Rheinland  աուդիտորական ընկերությունը, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ընկերությունն ուսումնասիրել է Բանկի գրեթե բոլոր ստորաբաժանումների գործընթացների համապատասխանությունը ներքին իրավական ակտերին`  հատկապես մեծ ուշադրություն դարձնելով Բանկի սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին:

«Անելիք Բանկը որդեգրել է իր կողմից մատուցվող ծառայությունների որակի դինամիկ բարելավմանն ուղղված քաղաքականություն` գիտակցելով, որը այն հնարավոր է իրականացնել հաճախորդների կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցման շնորհիվ: Այս հավաստագիրն ապացուցեց, որ Բանկին հաջողվել է հասնել որակի կառավարման միջազգային մակարդակի, որն, իհարկե, անընդհատ և հետևողական կատարելագործման կարիք ունի: Նշեմ նաև, որ այն մեզ պարտավորեցնում է  հետագայում ևս անել ամեն ինչ` ոչ միայն այն պահպանելու, այլ նաև ձեռք բերված հաջողությունը զարգացնելու համար»,-ասել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

TՆV Rheinland  աուդիտորական ընկերությունը մեծ հեղինակություն է վայելում Գերմանիայում, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն և իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 60 երկրում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը՝ «Credit Bank S.A.L.»-ը, 2009թ.-ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը՝ դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը: 2012թ.-ին «Credit Bank S.A.L.»-ի մասնաբաժինը հասավ 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.-ին «Credit Bank S.A.L.»-ը համախմբեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը:

Բանկի ակտիվները 2014թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 63,65 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 51,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 42,8 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 12,6 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 503,3 մլն դրամ, ինչը 2013թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ շատ է 35,34 տոկոսով ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև