ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը կոչ է անում զգուշանալ խարդախներից ACBA-Online համակարգից օգտվելիս

09.10.2014 13:51
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը կոչ է անում զգուշանալ խարդախներից ACBA-Online համակարգից օգտվելիս

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը հինգշաբթի հաղորդում է տարածել, որում կոչ է անում զգուշանալ խարդախներից ACBA-Online համակարգից օգտվելիս։

«Այսօր առավոտյան ժամը 2:00-ի  մոտակայքում հակերների կողմից ստեղծվել  է ACBA-ON-LINE համակարգի կայքի կեղծ տարբերակը, որն ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը: Հաճախորդը վերոնշյալ կեղծ կայքի հղումները ստանում է էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով:

Կեղծ կայքում մուտքագրելով Ձեր username-ը և գաղտնաբառը՝ դուք դրանք ինքնակամ կտրամադրեք  «չարագործներին»»,– նշեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշվում է, որ չարագործներից պաշտպանվելու համար պետք է`

1. ACBA-Online համակարգի էջը անցնել միայն Բանկի պաշտոնական կայքից` www.acba.am

2. Եթե օգտագործողը հստակ գիտի հասցեն` հավաքել այն ձեռքով (https://online.acba.am)

3. Կայքում օգտագործողի անուն/գաղտնաբառ/OTP մտնելուց առաջ համոզվել, որ կայքում տեղադրված է իրական և գործող անվտանգության հավաստագիր (VeriSign Class 3 Extended Validation SSL SGC CA)

4.Ճիշտ հավաստագրի դեպքում հասցեի տողը պետք է լինի կանաչ և հասցեի դիմաց գրված լինի «ACBA-CREDIT AGRICOLE BANK [AM]»

5. Կայքի հասցեն պետք է սկսվի "https://" ոչ թե "http://" ` այսինքն օգտագործվի միայն պաշտպանված https պրոտոկոլը

6. Ուշադիր ծանոթանալ կայքում տեղադրված «Անվտանգության ուղեցույցին»:

«Նշված պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում ոչ մի դեպքում մի մուտքագրեք Ձեր գաղտնաբառերը և անմիջապես դիմեք բանկ:Բանկի ինֆորմացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ իրավիճակը շտկելու և կեղծիքի հեղինակներին բացահայտելու համար»,– ասվում է հաղորդման մեջ։

Բանկի ինֆորմացիոն անվտանգության աշխատակիցների օպերատիվ արձագանքման և ACBA-ONLINE համակարգի հուսալիության շնորհիվ՝ phishing-ի փորձի ընթացքում բանկի հաճախորդների անձնական տվյալների կորուստ տեղի չի ունեցել:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև