Ամերիաբանկը չի բացառում առաջիկա երկու տարիներին հայկական բանկերի միաձուլման հավանականությունը

09.10.2014 18:00
Ամերիաբանկը չի բացառում առաջիկա երկու տարիներին հայկական բանկերի միաձուլման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը չի բացառում առաջիկա երկու տարիներին հայկական բանկերի միաձուլման հավանականությունը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Ինչպես կարծում է բանկի գլխավոր տնօրենը, Հայաստանում բանկերը պետք է գնան միաձուլման, քանի որ 21 բանկը չափազանց շատ է հայկական բանկային համակարգի համար։

Ըստ նրա, աշխարհում և Հայաստանի բանկային համակարգում կատարվող գործընթացները նպաստում են բանկերի այսպիսի մերձեցմանը և միաձուլմանը։

Մասնավորապես, ինչպես նշեց Հանեսյանը, սա ինչպես Բազել-3–ի անցնելու կապակցությամբ կապիտալի նկատմամբ նորմատիվ պահանջների, այնպես էլ Հայաստանի բանկերի և ֆինանսական ինստիտուտների միջև մրցունակության խստացում է։

«Հույս ունեմ, որ առաջիկա երկու տարիներին այդպիսի միաձուլման օրինակներ կտեսնենք, ինչպես դա եղել է նախկինում, այդ թվում` Ամերիաբանկի դեպքում»,– ասաց բանկի գլխավոր տնօրենը։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2010 թվականի հունիսին հաստատել է հայկական «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի և «Կասկադ բանկ» ՓԲԸ–ի միաձուլման մասին պայմանագիրը։ Միաձուլման միջոցով բանկերի վերակազմակերպումը կայացել է բաժնետերերի որոշմամբ։

Այսօր Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և «Համահայկական բանկ»։ Բանկերի համախառն ակտիվները 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել են 2 916.7 մլրդ դրամ (տարեսկզբից 0,74%–ի անկում), պարտավորությունները` 2 429,6 մլրդ դրամ (անկումը` 1,61%), կապիտալը` 487,1 մլրդ դրամ (աճը` 3,85%)։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև