Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76,6 մլն դոլար

13.10.2014 12:16
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 76,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 409,64 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,1 մլն եվրո և մոտ 998 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 517,18 դրամ և 1 ռուբլու դիմաց 10,19 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 84,9 մլն դոլար, շուրջ 18 մլն եվրո և մոտ 144,5 մլն ռուբլի` համապատասխանաբար 410,97 դրամ, 519,52 դրամ և 10,34 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի սեպտեմբերի հոկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 44,9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41,8 մլն դոլար։ ($1 –ը` 412,37 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև