Թոսունյան. Հայաստանի բանկային համակարգը որոշ ցուցանիշներով ՌԴ–ի համար օրինակ է ծառայում

13.10.2014 16:08
Թոսունյան. Հայաստանի բանկային համակարգը որոշ ցուցանիշներով ՌԴ–ի համար օրինակ է ծառայում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգը ոչ թե պարզապես հետևում է Ռուսաստանին, այլ որոշ ցուցանիշներով նույնիսկ օրինակ է նրա համար, ասաց Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը Երևանի Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում  վարպետության դասի ընթացքում։

«Հայաստանը որոշակի ուշացումով կրկնում է ռուսական տնտեսության թռիչքներն ու անկումները։ Թեև, պետք է ասեմ, որ Հայաստանի բանկային համակարգը սոսկ չի հետևում Ռուսաստանին, այլ որոշ հարցերում նույնիսկ օրինակ է ծառայում նրա համար»,– ասաց նա։

Թոսունյանի խոսքով` ռուսական շուկայի իրավիճակը շատ ուժեղ մտահոգություն է առաջացնում, և Հայաստանի համար այդ մտահոգությունն ինչ–որ վերացական բան չէ։ ՌԲԱ ղեկավարը նշեց, որ հայկական տնտեսության կախվածությունը ռուսականից պայմանավորված է ոչ միայն դրամական փոխանցումների հոսքով, այլ նաև վերջին տասնամյակների լուրջ ներդրումներով։

Թոսունյանը պարզաբանեց, որ Ռուսաստանից ներդրումներ են կատարում ոչ միայն հայերը, այլ նաև ռուսական խոշոր ընկերությունները։ Մասնավորապես, ըստ նրա, դեպի Հայաստան արտասահմանյան ուղիղ ներդրումների ծավալը 2013 թվականի արդյունքներով կազմել է 300 մլն դոլար, որոնցից` 61 տոկոսը` ռուսական։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև