«Խաղաղություն, աշխատանք, բանկ» մանկական նկարի մրցույթ է անցկացվել Առէկսիմբանկում

14.10.2014 16:17
«Խաղաղություն, աշխատանք, բանկ» մանկական նկարի մրցույթ է անցկացվել Առէկսիմբանկում

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քաղաքի տոնի առթիվ Առէկսիմբանկում «Խաղաղություն, աշխատանք, բանկ» մանկական նկարի մրցույթ է անցկացվել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթն անցկացվել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում, որը նախաձեռնել են ՀՀ ԿԲ–ն և Բանկերի միությունը: Մրցույթում մասնակցել են բանկի աշխատակիցների 2-ից 14 տարեկան 30-ից ավելի երեխա:

«Մրցույթից առաջ հարցրի երեխաներին, թե ինչ է իրենց համար աշխատանքն ու խաղաղությունը: Նրանք պատասխանեցին` երբ չկա պատերազմ` դա խաղաղություն է, իսկ աշխատանքը` դա մեր ծնողների աշխատանքն է բանկում», - ասել է մրցույթի կազմակերպիչ` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի գծով Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան։

«Ամենակարևորը` երեխաները գիտակցում են, որ աշխատանքը չի կարող լինել առանց խաղաղության, և երեխաների գրեթե բոլոր նկարներին պատկերված էին խաղաղության խորհրդանիշեր՝ աղավնի, արեգակ, ծիածան, երկինք, Հայաստանի դրոշն ու այն շենքը, որտեղ աշխատում են մայրիկն ու հայրիկը»,– ավելացրեց նա:

Ավագ խմբում առաջին տեղը կիսել են «Մարտունի» մասնաճյուղից տասներեքամյա Տիգրան Ղազարյանն և Երևան քաղաքից տասնմեկամյա Արսեն Պետրոսյանը: Նրանց հաջողվել էր գեղարվեստորեն ներկայացնել սեփական գաղափարը:

«Մենք անպայման կպահպանենք այդ նկարները բանկի արդեն 17-ամյա պատմության համար, հնարավոր է նաև հրատարակենք գունագեղ օրացույցներ և դպրոցական օրագրեր մեր հրաշալի ու տաղանդավոր երեխաների վառ նկարներով»,- ամփոփել է Մարկովան:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:
Բանկի ակտիվները 2014թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 146,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 124,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 82,6 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ 21,9 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 547,6 մլն դրամ, ինչը 56,13 տոկոսով ավել է 2013 թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից ($1- 412.51 դրամ): -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25