Անհայտ անձինք սպանել են հայաստանյան բանկերից մեկի գանձապահին. ԶԼՄ

14.10.2014 17:04
Անհայտ անձինք սպանել են հայաստանյան բանկերից մեկի գանձապահին. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Կոտայքի մարզի Առինջ գյուղում կնոջ ներկայությամբ  սպանել են «Ինեկոբանկի» գլխավոր գանձապահ, 55-ամյա Լևոն Ավետիսյանին, հայտնում է pastinfo.am գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն, Ավետիսյան ամուսինները ենթարկվել են հարձակման իրենց  BMW մակնիշի ավտոմեքենայով  տուն վերդառնալիս։

«Անհայտ անձինք դիմահար արձակված կրակոցով սպանել 55-ամյա Լևոն Ավետիսյանին, նրա կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց...  Հարձակում կատարողները եղել են երկուսով. մեկը դիմակով, մյուսը՝ գլխարկով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից 7 դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև