Ուլյուկաև. Ռուսաստանին վարկանշային գործակալություն է անհրաժեշտ

15.10.2014 16:22
Ուլյուկաև. Ռուսաստանին վարկանշային գործակալություն է անհրաժեշտ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը կարծում է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը ռուսական վարկանշային համակարգի ստեղծման ուղղությամբ, հաղորդում է Vestifinance.ru–ն։

«Այժմ պատրաստվում է օրինագիծ ՌԴ վարկանիշային համակարգի մասին, որտեղ, հուսով եմ, կընդգրկվեն դրույթներ այն մասին, թե ինչպես, ինչի համար և որ վարկանիշները և վարկանշային գործակալությունների նկատմամբ ինչ պահանջներ կարող են կիրառվել, ինչ չափանիշների դրանք պետք է համապատասխանեն»,–ասաց Ուլյուկաևը։

«Կարծում եմ, որ ժամանակն է ակտիվացնել աշխատանքն այդ օրինագծի շուրջ, և առավելագույնս արագ ժամկետներում, այնուամենայնիվ, դնել այդ գործունեությունը հուսալի, օրինական հիմքի վրա»,– նշել է ՏԶՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը երկուշաբթի հրապարակել է «Ռուսաստանի Դաշնությունում վարկանշային գործակալությունների գործունեության մասին» օրինագիծը։

Նախագիծը սահմանում է կարգավորման, վերահսկողության և հսկման միասնական մեխանիզմներ վարկանշային գործակալությունների գործունեության ոլորտում։ Տվյալ փաստաթուղթը սահմանում է Կենտրոնական բանկի լիազորությունները վարկանշային գործակալությունների կարգի հաստատման և հավատարմագրման իրականացման, ստուգումների անցկացման, ցուցումներ ուղղելու շուրջ։

Օրինագիծը սահմանում է վարկանշային գործունեության հիմնական հասկացությունները և դրա իրականացման պայմանները։ Վարկային գործակալություններ են ճանաչվում ռուս, ինչպես նաև արտասահմանյան իրավաբանական անձինք, ովքեր անջատ ստորաբաժանումներ ունեն ՌԴ տարածքում և վարկանշային գործունեություն են ծավալում։

«Արդյունքում վերանում է վարկանշային գործակալությունների` վերջին տարիներին ստեղծված ոչ պաշտոնական բաժանումը միջազգայինների և ազգայինների»,– նշվում է պարզաբանող գրառման մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև