ՀԲ ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան 20 տարվա ընթացքում մոտ $2 մլրդ են կազմել. Ճշմարիտյան

15.10.2014 18:45
ՀԲ ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան 20 տարվա ընթացքում մոտ $2 մլրդ են կազմել. Ճշմարիտյան

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան քսանամյա համագործակցության ընթացքում մոտ $2 մլրդ են կազմել, չորեքշաբթի լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

«Միջոցները հիմնականում ուղղվել են կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը, որոնք միտված են տնտեսության զարգացմանը, շուկայական տնտեսության համակարգի ձևավորմանը։ Որպես առաջնահերթ խնդիր` մշտապես դիտարկվել է բնակչության կենսամակարդակի բարձրացումը, եկամուտների աճի ապահովումը և երկրի հետագա զարգացումը», – ասաց Ճշմարիտյանը։

Նա նշեց նաև, որ ԵՄ հետ 2014-17թթ. համագործակցության ծրագրի շրջանակում նախատեսված է $711 մլն արժողությամբ 13 հիմնական ծրագրի իրագործում։

Ծրագրերի իրականացման ժամանակ որպես հիմնական ուղղություններ` նա նշեց տնտեսական աճի արագացումը, մրցունակության խրախուսումը և աշխատատեղերի ստեղծումը, առևտրի խթանումը, ենթակառուցվածքների, տուրիզմի զարգացումը։

Բացի այդ, ՀԲ հետ համագործակցության շրջանակում նախատեսված է Հայաստանին $257 մլն. չափով ուղիղ բյուջետային աջակցության, որից $72-ն արդեն բաշխվել է 2013 թվականին։

«Հայաստանը ոչ միայն ՀԲ համար է վստահելի գործընկեր, այլև ԱՄՀ-ի, և միշտ իր պարտավորություններն իրականացրել է ժամանակին և արդյունավետ, ինչի կապակցությամբ Վաշինգտոնում ՀԲ և ԱՄՀ տարեկան ժողովի ժամանակ վերջին հանդիպման ընթացքում նրանց կողմից երկկողմ հարաբերությունների հետագա և առավել ակտիվ զարգացման, համագործակցության ոլորտների լայնացման հույս հայտնվեց` Հայաստանի տնտեսության զարգացման ապահովման համար», – ասաց Ճշմարիտյանը։

Նրա խոսքերով` հատկապես մատնանշվեցին մարդկային կապիտալում ներդրումները, սպառման շուկաների մատչելիությունը և բազմազանությունը և էներգառեսուրսների կայուն ապահովումը, ինչը միանգամայն համահունչ է Հայաստանի տնտեսական քաղաքականությանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը, որի մշակումը նախատեսում է ավարտել 2015թ. առաջին եռամսյակում, պետք է կառուցվի ինովացիոն համակարգի ներդրման, մարդկային կապիտալի զարգացման և առկա ներուժի օգտագործման վրա։
Հայաստանը ՀԲ անդամ է սկսած 1992 թվականից։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև