ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում սեպտեմբերի վերջին կազմել է 58%

16.10.2014 14:32
ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում սեպտեմբերի վերջին կազմել է 58%

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2014թ. սեպտեմբերին կազմել է 58%` այս տարվա օգոստոսի 57% դիմաց, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Միաժամանակ, Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը ԱՊՊԱ մասով 2013թ. սեպտեմբերին կազմել է 75%։

ԱՊՊԱ–ի վնասաբերության ընդունելի ցուցանիշը Հայաստանում կազմում է 75-78 տոկոսի միջակայքում` բեռնվածության 22–25% մակարդակի պայմաններում (ապահովագրավճարների նվազագույն կամ առավելագույն մակարդակ), որն ԱՊՊԱ համակարգի սակագների հաշվարկման հիմքում է։

2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 447 910 տրանսպորտային միջոց, ինչը 1 589 –ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։
Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև