Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 7.2 մլրդ դրամ

16.10.2014 14:46
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 7.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թ.-ի հունվար-օգոստոսին ԱՊՊԱ գծով մոտ 7 184,8 մլն դրամի 37,111 փոխհատուցում են վճարել, ինչը 5.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ինչպես հաղորդվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, հաշվետու ժամանակահատվածում ԱՊՊԱ-ի գծով ամենաշատ փոխհատուցումները վճարել է Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը՝ 2 749,7 մլն դրամ: Մոտ 1 362,6 մլն դրամ են կազմել Ինգո Արմենիա ընկերության վճարները, իսկ Ռեսո ընկերությունը ավելի քան 867,2 մլն դրամի փոխհատուցում է վճարել:

Միաժամանակ Նաիրի Ինշուրանսի վճարների ծավալը կազմել է 855,9 մլն դրամ, Սիլ Ինշուրանսինը՝ 682,1 մլն դրամ, Արմենիա Ինշուրանսինը՝ մոտ 508,3 մլն դրամ, Գարանտ Ինշուրանսինը՝ 42,9 մլն դրամ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ-ի գծով փոխհատուցումների վճարների գումարը կազմել է մոտ 115,8 մլն դրամ:

Միայն սեպտեմբերին բավարարված հայտերով փոխհատուցումների ծավալը կազմել է մոտ 826 մլն դրամ, իսկ հայտերի թիվը՝ 3 848: Մայիսի ընթացքում փոխհատուցումների միջին վճարը կազմել է 194 531 դրամ:
2014 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում ապահովագրված է 447 910 տրանսպորտային միջոց, ինչը 1 589 -ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից:

Բյուրոյի տվյալների համաձայն՝ փոխհատուցման վճարման համար ներկայացված հայտերի թիվը հունվար-օգոստոսին գերազանցել է 36 863-ը, միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 2000: Բացի այդ, այս պահին վճարման գործընթացում է գտնվում է 99 571 հազար դրամի փոխհատուցում։

Միաժամանակ ապահովագրավճարների ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 13.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8.9 տոկոսով: Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2014 թ.-ի հունվարի 1-ից:

Հանրապետության ապահովագրման շուկայի վերահսկողությունը 2006 թ.-ի հունվարի 1-ից իրականացնում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում է գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը ($1-410.76 դրամ):—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև