ԵՄ–ում տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել է

16.10.2014 17:45
ԵՄ–ում տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել է

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու 18 երկրների տարեկան գնաճը սեպտեմբերին, վերջնական գնահատականով, դանդաղել է մինչև 0.3 տոկոս` օգոստոսի 0.4 տոկոսի դիմաց, ինչը համապատասխանում է 2009 թվականից մինչ օրս գրանցված նվազագույն ցուցանիշին։ Եվրագոտու երկրների վերաբերյալ տվյալներ է հրապարկել Եվրոստատ եվրոպական վիճակագրական ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ամսական կտրվածքով գներն աճել են 0.4 տոկոսով։

Այսպիսով, տարեկան դինամիկան համընկել է Ռոյթերս գործակալության հարցման մասնակից վերլուծաբանների կանխատեսումների հետ։ Ամսական գնաճն ակնկալվում էր 0.1 տոկոս մակարդակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև