ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 16-ին նվազել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց 408,81 դրամ կազմել

16.10.2014 19:55
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 16-ին նվազել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց 408,81 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 16-ին NASDAQ OMX  Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 408,81 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն՝ այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 4,2 մլն դոլարի (մոտ 1,7 մլրդ դրամ) 30 գործարք: Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում հոկտեմբերի 16-ին եվրոյով գործարքներ չեն կատարվել:

Հոկտեմբերի 16-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքները հետևյալն են՝ 1 դոլարը` 409,49 դրամ, 1 եվրոն`521,44 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև