Հայաստանում EFF ծրագրի շրջանակում ԱՄՀ երկու տրանշերի ընդհանուր գումարը տարեվերջին կկազմի 23.48 մլն SDR

17.10.2014 13:30
Հայաստանում EFF ծրագրի շրջանակում ԱՄՀ երկու տրանշերի ընդհանուր գումարը տարեվերջին կկազմի 23.48 մլն SDR

ԵՐԵՎԱՆ,17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «Ընդլայնված ֆինանսավորում» (EFF) ծրագրի շրջանակում ԱՄՀ երկու տրանշերի ընդհանուր գումարը տարեվերջին կկազմի 23.48 մլն SDR, ասվում է ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի` հոկտեմբերի 17-30–ը Հայաստան կատարած այցից հետո հրապարակած հայտարարության մեջ։

17 մլն դոլարի ԱՄՀ առաջին տրանշը Հայաստանին տրամադրվել է 2014 թվականի մարտին, և առաջին կիսամյակում կատարվել են բոլոր հիմնական ծրագրված ցուցանիշները։ 14 մլն դոլարի երկրորդ տրանշն «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագրի շրջանակում ծրագրվում է հատկացնել Հայաստանին 2014 թվականի դեկտեմբերին։

«Նախնական ժամանակացույցի համաձայն, ԱՄՀ խորհուրդը մինչև տարեվերջ կքննարկի անցկացված մոնիթորինգի արդյունքները, որի հաստատումից հետո կհատկացնի 11.74 մլն SDR, ինչի արդյունքում Հայաստանին EFF ծրագրի շրջանակում տրամադրած միջոցների ընդհանուր գումարը կկազմի 23.48 մլն SDR»,– ասել է Մարկ Հորթոնը։

Ինչպես հայտնել են ԱՄՀ մամուլի ծառայությունից, Հորթոնը նշել է, որ հիմնադրամի ծրագրերն իրագործվում են առավելապես նախատեսված ժամանակացույցին համապատասխան։

«Առաջընթաց կա ֆինանսական հատվածի բարեփոխումներում, «բաց երկնքի» քաղաքականության իրագործման մեջ, որի շնորհիվ ավելացել է ցածր գներով ավիաչվերթների թիվը։ Մրցակցության և կարգավորման ոլորտում բարեփոխումների իրագործման գործընթացի վրա ազդել է մայիսին կառավարության փոփոխությունը»,– նշվում է փաստաթղթում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, առաքելությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել 2014 թվականի վերջի և 2015 թվականի քաղաքականության վերաբերյալ, ինչը կարող է առաջին մոնիթորինգի ավարտի հիմք հանդիսանալ և ընդգրկում է 2015 թվականի պետբյուջեի պակասուրդի համաչափ ընդլայնումը պահանջարկի խթանման նպատակով։

«Հարկաբյուջետային միջոցառումները կընդգրկեն նաև կապիտալ ծախսերի կատարման ամրապնդման, հարկային վարչարարության բարելավման, հարկաբյուջետային ռիսկերի մեղմման ջանքեր։ Հայաստանի ԿԲ–ն կշարունակի հավատարիմ մնալ ճկուն փոխարժեքի և նպատակային գնաճի ծրագրին։ Այլ բարեփոխումների նպատակը ֆինանսական հատվածի, գործարար մթնոլորտի, մրցակցության կատարելագործումն է, կենսաթոշակային նոր օրենսդրության իրագործումը, էներգետիկ համակարգի կայունության և դրա արդյունավետության բարձրացման ապահովումը»,– ասել է Հորթոնը։

ԱՄՀ գործադիր մարմինը մարտի 7–ին Հայաստանի հետ 82.21 մլն SDR ($127,6 մլն  կամ Հայաստանի քվոտայի 89,4%) չափի ֆինանսավորման համաձայնագիր է ստորագրել «Ընդլայնված ֆինանսավորում» 38–ամսյա ծրագրի շրջանակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև