Ռուսաստանի ֆոնդային բորսայում վերսկսվել է կապիտալի արտահոսքը

17.10.2014 14:58
 Ռուսաստանի ֆոնդային բորսայում վերսկսվել է կապիտալի արտահոսքը

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ֆոնդային շուկայում միջոցներ ներդնող ֆոնդերից կապիտալի արտահոսքը հոկտեմբերի 9-15–ն ընկած շաբաթվա ընթացքում կազմել է 62 մլն դոլար նախորդ շաբաթվա 68.9 մլն դոլարի արտահոսքի դիմաց, նշում է Vestifinance.ru–ն` հղում անելով Emerging Portfolio Fund Research–ին (EPFR)։

Sberbank Investment Research–ի տվյալներով, տարեսկզբից կապիտալի արտահոսքը ռուսական ֆոնդային շուկայից կազմել է 1.106 մլրդ դոլար։

Միաժամանակ, միայն ռուսական ֆոնդային շուկայի կողմնորոշում ունեցող ֆոնդերը նախորդ շաբաթ 50.6 մլն դոլար են ներգրավել։ GEM (զարգացող շուկաներում ներդրող համաշխարհային ֆոնդեր) ֆոնդերը մեկ շաբաթում Ռուսաստանից դուրս են բերել 60.5 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ, ԲՐԻԿՍ երկրների և Թուրքիայի ֆոնդերը նախորդ շաբաթ կորուստներ են կրել, Հնդկաստանի ֆոնդերից դուրս է բերվել 192.5 մլն դոլար, Չինաստանի ֆոնդերից` 1.6 մլրդ դոլար։ Մեկ շաբաթում ներդրողները զարգացող երկրների ֆոնդերից դուրս են բերել 2.4 մլրդ դոլար, իսկ տարեսկզբից` 18.5 մլրդ դոլար։

Վճռական գործողությունների չդիմելով` շուկաները սպասում են, թե երբ աճի նոր աղբյուրներ կամ կրճատման պատճառներ կհայտնվեն, կարծում է Sberbank Investment Research–ը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև