Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 91 մլն դոլար

20.10.2014 11:49
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 91 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 91 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 410,41 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 6,9 մլն եվրո և մոտ 1,1  մլրդ ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 520,42 դրամ և 1 ռուբլու դիմաց 10,02 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 103,3 մլն դոլար, շուրջ 14,9  մլն եվրո և մոտ 155,2 մլն ռուբլի` համապատասխանաբար 411,51 դրամ, 524,25 դրամ և 10,18 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի հոկտեմբերի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 33,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34,2 մլն դոլար։ ($1 –ը` 409.03 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև