Գնաճը Հայաստանում 9 ամսում արձանագրվել է 2,9 տոկոսի մակարդակում

20.10.2014 13:26
Գնաճը Հայաստանում 9 ամսում արձանագրվել է 2,9 տոկոսի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2014թ.–ի հունվար–սեպտեմբերին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,9 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ սպառողական գները հանրապետությունում ընթացիկ տարվա սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ավելացել են 0.4 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2014թ.–ի հունվար–սեպտեմբերին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,3 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2014թ.–ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի (±1,5%) սահմանում, իսկ ՀՆԱ–ի աճը` 5,2 տոկոսի սահմանում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև