Moody’s-ը նվազեցրել է ռուսական խոշորագույն բանկերի վարկանիշները

21.10.2014 11:45
Moody’s-ը նվազեցրել է ռուսական խոշորագույն բանկերի վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկային գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի ֆինանսական յոթ խոշորագույն ինստիտուտների վարկանիշները, ցուցակում ընդգրկվել են «Սբերբանկը», «ՎՏԲ Բանկը», «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», Հիփոթեքային վարկավորման գործակալությունը, «Վնեշէկոնոմբանկը», ինչպես նաև «Ալֆա–Բանկը», հաղորդում է Փրայմը։

Այդ հաստատությունների երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը բացասական է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ շաբաթ օրը Moody’s–ը Ռուսաստանի վարկային վարկանիշը նվազեցրել էր Baa1–ից մինչև Baa2։
Երկրի վարկանիշի կրճատման պատճառների թվում գործակալությունը նշել է Ուկրաինայում ծավալված ճգնաժամը, որը, իր հերթին, ազդեցություն է գործում ՌԴ տնտեսության վրա` խոշորագույն ռուսական բանկերի և պաշտպանական ու էներգետիկ ճյուղերի առանցքային մի շարք ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակումներ ընդգրկող պատժամիջոցների տեսքով։

Բացի այդ, Moody’s–ի փորձագետները կանխատեսում են «երկրի արժութային պաշարների աստիճանական, բայց անընդհատ նվազում», որի պատճառը կապիտալի արտահոսքն է, վարկառուների հասանելիության դժվարությունները վարկավորման միջազգային շուկաների նկատմամբ, ինչպես նաև նավթամթերքի գների նվազումը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև