Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները III եռամսյակում ավելացել են 6,6%՝ հասնելով 1 901,9 մլրդ դրամի

22.10.2014 13:02
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները III եռամսյակում ավելացել են 6,6%՝ հասնելով 1 901,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի համախառն վարկային ներդրումները 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են 1 901,9 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 6,6 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն՝ երրորդ եռամսյակում հաճախորդներին տրամադրված վարկերի մեծությամբ առաջատարը ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 224,3 մլրդ դրամի ցուցանիշով, որը, տարեսկզբի համեմատ, ավելացել է 2,5 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների համախառն ծավալում այս բանկին բաժին է հասել դրանց մեծության 11,8 տոկոսը:

Վարկերի ծավալով երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 221,3 մլրդ դրամ ցուցանիշով (19,5 տոկոսի աճ): Վարկային ներդրումների համախառն ծավալում բանկի մասնաբաժինը կազմում է 11,6 տոկոս:

Այնուհետև գալիս են Արդշինինվեստբանկը՝ 182,9 մլրդ դրամ ցուցանիշով և 9,6 տոկոս մասնաբաժնով (6,2 տոկոսի աճ), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ մոտ 173,8 մլրդ դրամ ցուցանիշով և 9,1 տոկոս մասնաբաժնով (2,65 տոկոսի աճ) և HSBC Բանկ Հայաստանը՝ 171,5 մլրդ դրամ ցուցանիշով և 9 տոկոս մասնաբաժնով (մոտ 12 տոկոսի աճ):

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 2 956,1 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 0,6 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 2 456,8 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում), բանկերի ընդհանուր կապիտալը՝ 499,3 մլրդ դրամ (6,45 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը՝ 28,2 մլրդ դրամ (20,1 տոկոսի անկում) ($1 – 409,66 դրամ): -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև