Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները III եռամսյակում նվազել են 0,5%-ով` կազմելով 2 456,8 մլրդ դրամ

22.10.2014 13:05
Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները III եռամսյակում նվազել են 0,5%-ով` կազմելով 2 456,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2014թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են 2 456,8 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ նվազելով 0,5 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ երրորդ եռամսյակի արդյունքում պարտավորությունների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է` 293,2 մլրդ դրամ ցուցանիշով, որը, տարեսկզբի համեմատ, ավելացել է 6,1 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորություններում այս բանկին բաժին է հասել դրանց մեծության 11,9 տոկոսը:

Պարտավորությունների ծավալով երկրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 260,8 մլրդ դրամ ցուցանիշով (1,6 տոկոսի անկում): Պարտավորությունների համախառն ծավալում բանկի մասնաբաժինը կազմում է 10,6 տոկոս:
Այնուհետև գալիս են Արդշինինվեստբանկը՝ մոտ 226 մլրդ դրամ ցուցանիշով, 9,2 տոկոս մասնաբաժնով (0,35 տոկոսի աճ), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ մոտ 220 մլրդ դրամ ցուցանիշով և 8,9 տոկոս մասնաբաժնով (մոտ 3 տոկոսի աճ) և Հայբիզնեսբանկը՝ մոտ 215,9 մլրդ դրամ ցուցանիշով և 8,8 տոկոս մասնաբաժնով (11 տոկոսի աճ):

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 2 956,1 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 0,6 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 2 456,8 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում), բանկերի ընդհանուր կապիտալը՝ 499,3 մլրդ դրամ (6,45 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը՝ 28,2 մլրդ դրամ (20,1 տոկոսի անկում) ($1 – 409,66 դրամ): -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև