«Շքեղության հարկը Լոնդոնը կվերածի Դետրոյտի». ԶԼՄ

24.10.2014 11:26
«Շքեղության հարկը Լոնդոնը կվերածի Դետրոյտի». ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի փոխքաղաքապետ Բորիսա Ջոնսոնան անշարժ գույքի սեփականատերերին նախազգուշացրել է, թե շքեղության հարկի վճարման մակարդակի ավելացումն ինչ հետևանքներ կունենա, հաղորդում է Փրայմը` վկայակոչելով The Telegraph–ին։

Բրիտանական մայրաքաղաքի փոխքաղաքապետ Վիկտորիա Բորվիկը հայտարարել է, որ անշարժ գույքի ոլորտում շքեղության լրացուցիչ հարկի ներմուծումը 3.2 մլն դոլարով թանկ է սեփականատերերի համար, և այն կարող է բրիտանական մայրաքաղաքը վերածել երկրորդ ամերիկյան Դետրոյտի, որի իշխանությունները քաղաքի սնանկության մասին են հայտարարել 2013 թվականի հուլիսին։

«Դետրոյտի սնանկությունն ԱՄՆ–ում հիանալի ցուցադրում է, թե ինչ կարող է կատարվել այն քաղաքի հետ, որը չի կարող մրցունակ լինել և անտեսում է կամ թերագնահատում հարկային ցածր ազդակների ազդեցությունը»,– ասաց նա։

«Դա արդյունաբերական քաղաքի կատարյալ օրինակ է հետարդյունաբերական աշխարհում` գործազրկության բարձր մակարդակ, բնակչության թվի սրընթաց նվազում, տեղական բյուջեի պակասուրդ տարեկան ավելի քան 160 մլն դոլարով, դեռ չհաշված նախորդ տարվա` ավելի քան 18.5 մլր դոլարի սնանկությունը»,– ասել է փոխքաղաքապետը։

Ըստ նրա, արդյունաբերության մեծ մասը, որով նախկինում հայտնի էր Դետրոյտը, այժմ տեղափոխվել է այն երկրներ, որտեղ արտադրությունն ավելի էժան է, օրինակ` Հնդկաստան և Չինաստան։ «Չէի ցանկանա, որ Լոնդոնը նույն ճակատագրին արժանանար»,– ավելացրել է Բորվիկը։

Հիշեցնենք, որ Դետրոյտի ճգնաժամային մենեջեր Քևին Օրը սնանկության մասին հայտարարություն է արել նախորդ տարվա ամռանը, և դեկտեմբերին քաղաքը սնանկ է ճանաչվել։

Քաղաքապետարանի առաջարկած ծրագիրը ենթադրում է ավելի քան 7 մլրդ դոլարանոց պարտքի վերացում, ինչպես նաև մոտ 1.5 մլրդ դոլարի ներդրումներ քաղաքային ենթակառուցվածքի զարգացման մեջ։

Քաղաքային իշխանությունները խոստանում են թարմացնել քաղաքային ենթակառուցվածքը և բարենպաստ պայմաններ ստեղծել բնակիչներին սնանկ քաղաք վերադարձնելու համար, քաղաքի բնակչությունն այժմ կրճատվել է և հասել 700 հազարի։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև