Saxo Bank. ՌԴ–ի և Եվրոպայի կապը կարող է լավագույն տնտեսական ամուսնությունը լինել

24.10.2014 14:21
Saxo Bank. ՌԴ–ի և Եվրոպայի կապը կարող է լավագույն տնտեսական ամուսնությունը լինել

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պատժամիջոցների սահմանումը հանգեցրել է Եվրոպայի և Ռուսաստանի «ամուսնության» խաթարմանը, թեև այդպիսի հարաբերությունները շահեկան են բոլորի համար, և դրանք պետք է զարգացնել, կարծում է Saxo Bank–ի գլխավոր տնտեսագետ Սթին Յակոբսենը, հաղորդում է Vestifinance.ru–ն։

«Կարծում եմ` աշխարհի լավագույն ամուսնությունը Ռուսաստանի և Եվրոպայի միջև է։ Եվրոպային չի բավարարում սեփական էներգետիկան, Ռուսաստանն ունի շատ էներգառեսուրսներ։ Մյուս կողմից, Եվրոպան ունի շատ տեխնոլոգիաներ, որոնք պետք են Ռուսաստանին»,– ասել է Յակոբսենը բանկի մամուլի ասուլիսի ընթացքում։

Հարաբերությունների սառեցման պատճառը, նրա խոսքով, այն է, որ տնտեսական որոշումներն այժմ ընդունում են քաղաքական գործիչները, ոչ թե գործարարները։ «Պատժամիջոցը խաղ է, որում չկա հաղթող։ Դա բացասական երևույթ է և Ռուսաստանի, և Եվրոպայի համար, սակայն ես կարծում եմ, որ կողմերն ընդունելի որոշում կգտնեն»,– կարծիք է հայտնել տնտեսագետը։

Պատասխանելով այն հարցին, թե Եվրոպան կկարողանա՞ կարճաժամկետ հեռանկարում հրաժարվել ռուսական նավթից ու գազից, Յակոբսենը բացասական պատասխան է տվել։ «50 տարի անց` այո, հինգ–տասը տարիների ընթացքում` հաստատ ոչ»,– վստահ է վերլուծաբանը։ Նա նշել է, որ պատժամիջոցներն ու ՌԴ–ի և Ուկրաինայի միջև գազային հարցի չլուծված լինելը բացասական գործոններ են, բայց չի համարում դրանք Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառ։

Ըստ նրա, ՌԴ–ին անհրաժեշտ է նաև համագործակցություն զարգացնել Չինաստանի հետ, բայց ոչ ի վնաս Եվրոպայի հարաբերությունների, քանի որ նա զարգացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ ունի։ «Կարծում եմ` դա ճիշտ քայլ է Ռուսաստանի համար։ Բայց եթե միայն փոխարինենք մի գործընկերոջը մյուսով և չներդնենք ենթակառուցվածքում` դա խնդիր կլինի»,– ավելացրել է Յակոբսենը։

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատացել են Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Հուլիսի վերջին ԵՄ–ն և ԱՄՆ–ն առանցին ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ կետային պատժամիջոցներից անցել են ռուսական տնտեսության ամբողջական հատվածների դեմ քայլերի։ ՈՐպես պատասխան` Ռուսաստանը մեկ տարով սահմանափակել է պարենային ապրանքների ներկրումն այն երկրներից (այդ թվում` ԵՄ–ից), որոնք պատժամիջոցներ են սահմանել իր նկատմամբ, և դրան զուգահեռ ապրանքի մատակարարումներ է ծավալում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի հետ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post