«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 9 ամիսներին SWIFT համակարգով իրականացված փոխանցումների ծավալն ավելացել է 63%-ով

24.10.2014 17:16
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 9 ամիսներին SWIFT համակարգով իրականացված փոխանցումների ծավալն ավելացել է 63%-ով

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 2014 թվականի 9 ամիսների ընթացքում, 2013 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ, SWIFT համակարգով իրականացված արժութային փոխանցումների ծավալն ավելացել է 63%-ով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ դեպի Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են 35%-ով, իսկ Հայաստանից դուրս` 78%-ով:

«Փոխանցումների գծով առաջատարն է մնում Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն և հետո միայն` ՄԱԷ-ն և Չինաստանը», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «SIGUE MONEY TRANSFER», «RIA MONEY TRANSFER» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են մոտ 130 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 44,3 տոկոսի անկում), պարտավորությունները՝ 109,6 մլրդ դրամ (48.32 տոկոսի անկում), կապիտալը՝ 20.4 մլրդ դրամ (4,41 տոկոսի անկում), վարկային ներդրումները՝ 75 մլրդ դրամ (19,3 տոկոսի անկում), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 64,5 մլրդ դրամ (59, 86 տոկոսի անկում): 2014 թ.-ի երրորդ եռամսյակում բանկը 941,2 մլն դրամի վնաս է գրանցել՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 413 մլն դրամի շահույթի համեմատ ($ – 408,67 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև