Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 97,7 մլն դոլար

27.10.2014 11:34
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 97,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 97,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 408,61 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,8 մլն եվրո և մոտ 936,1 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 519,86 դրամ և 1 ռուբլու դիմաց 9,86 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 108,4 մլն դոլար, շուրջ 15,7 մլն եվրո և մոտ 216,9 մլն ռուբլի` համապատասխանաբար 409,71 դրամ, 522,95 դրամ և 10,02 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի հոկտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 33,9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 63,6 մլն դոլար։ ($1 –ը` 408,38 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև