Հայաստանի բանկերի միությունը սահմանամերձ գյուղերի դպրոցներին 21 մլն դրամի համակարգիչներ և տպիչներ է տրամադրել

27.10.2014 19:17
Հայաստանի բանկերի միությունը սահմանամերձ գյուղերի դպրոցներին 21 մլն դրամի համակարգիչներ և տպիչներ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միությունը սահմանամերձ գյուղերի դպրոցներին 21 մլն դրամի համակարգիչներ և տպիչներ է տրամադրել, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

«Հայաստանի բանկերի միությունը որոշել է միանալ Հայաստանում անցկացվող ֆինանսական միամսյակին և օժանդակություն ցուցաբերել երկրի սահմանամերձ գյուղերի դպրոցներին` նրանց տրամադրելով անհրաժեշտ համակարգիչներ և տպիչներ»,– ասաց Ճզմաչյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տնօրեններին տեխնիկայի մի մասի փոխանցման արարողության ընթացքում։

Նրա խոսքով` ընդհանուր առմամբ, Հայաստանի կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ օժանդակություն կստանան Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 30 դպրոցներ։
Նա նշեց, որ հայկական բոլոր բանկերի ֆինանսական օժանդակությամբ ՀԲՄ–ն կտրամադրի ընդհանուր առմամբ 110 համակարգիչ և 30 տպիչ։ Տավուշի մարզի առաջին 14 դպրոցների տնօրեններին արդեն այսօր փոխանցվել է տեխնիկան։ Առաջիկա օրերին սարքերը կփոխանցվեն նաև մյուս մարզերի դպրոցներին։

Դպրոցների տնօրեններն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Հայաստանի բանկերի միությանը ցուցաբերած օժանդակության համար` ընդգծելով, որ դպրոցների համար տեխնիկայի գնումը կարևոր նշանակություն ունի, սակայն դպրոցը միշտ չէ, որ միջոցներ է ունենում դրա համար։

«Իմ ֆինանսների միամսյակ» բանկային համակարգերի մասսայականացման միամսյակը նախաձեռնել է Հայաստանի Կենտրոնական բանկը և հանրապետության առևտրային բանկերի ասոցիացիան։

Հայաստանի բանկերի միությունը ստեղծվել է 1995 թվականին` «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։ Ներկայում երկրի բոլոր 21 առևտրային բանկերը ՀԲՄ անդամներ են։ ՀՄԲ–ի հիմնական նպատակը երկրի առևտրային բանկերի շահերի պաշտպանությունն է։ ($1 – 409,29 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև