Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազում է ԱՄՆ ԴՊՀ–ի սպասվող լուրերի ֆոնին

28.10.2014 11:39
Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազում է ԱՄՆ ԴՊՀ–ի սպասվող լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազում է ԱՄՆ ԴՊՀ–ի սպասվող լուրերի ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները։

Մոսկվայի ժամանակով ժամը 8։04–ի դրությամբ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչև 1.2704 դոլար մեկ եվրոյի դիմաց` 1.2699 դոլարից մեկ եվրոյի դիմաց։ Դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ աճում էր մինչև 107.89 իեն մեկ դոլարի դիմաց` նախկինում գրանցված 107.81 իենի փոխարեն։ Դոլարի ցուցիչը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է 0.06 տոկոսով` մինչև 85.53 կետը։

ԴՊՀ` հոկտեմբերի 28-29–ի նիստը կարող է հստակեցնել ԱՄՆ դրամային հետագա քաղաքականության հեռանկարները։ Ներդրողները ենթադրում են, որ ԴՊՀ–ն կարող է պահպանել տոկոսադրույքները ռեկորդային ցածր մակարդակում երկարատև ժամանակ` չնայած ակտիվների հետգնման ծրագրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վճռորոշ գործոն կդառնա ԴՊՀ հայտարարության բնույթը, որը, ինձ թվում է, չափազանց զգույշ կլինի»,– Bloomberg գործակալությանը հայտնել է Տոկիոյի Barclays Bank Plc–ի վերլուծաբան Յուկի Սակասաին (Yuki Sakasai)։

Բացի այդ, դոլարը շարունակում է նվազել ԱՄՆ–ում բնակարանային վիճակագրության ֆոնին։ Թվերը կանխատեսումներից բացասական են։ Ավելի վաղ երկուշաբթի ռիելթորների ազգային ասոցիացիան հայտնել էր, որ տների վաճառքի անավարտ գործարքների (Pending Home Sales) թիվն ԱՄՆ երկրորդային շուկայում սեպտեմբերին աճել է ընդամենը 0.3 տոկոսով օգոստոսի համեմատ։ Միաժամանակ, վերլուծաբաններն ակնկալում էին 0.5 տոկոսի աճ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև