Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 3–րդ եռամսյակում նվազել է 4.5 կետով` մինչև 52.6

28.10.2014 15:02
Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 3–րդ եռամսյակում նվազել է 4.5 կետով` մինչև 52.6

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 3–րդ եռամսյակում նվազել է 4.5 կետով` մինչև 52.6, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, տվյալ ցուցանիշը նվազել է 1.8 տ.կ.–ով 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
ԿԲ հաղորդագրության համաձայն` գործարար միջավայրի ցուցանիշը կայուն միջակայքի սահմաններում է` պահպանելով առկա դրական տրամադրությունը տնտեսության բոլոր ճյուղերում։

Տվյալ ցուցանիշի փոփոխություններն արդյունաբերության և առևտրի համեմատ նախորդ եռամսյակի համեմատ զգալի չէին և շարունակում են մնալ կայուն միջակայքի սահմանից բարձր մակարդակում։ Այսպիսով, արդյունաբերության ոլորտի ցուցանիշն աճել է 0.2 տ.կ.–ով` կազմելով 58.3, իսկ առևտրի ոլորտի ցուցանիշը կազմել է 60.2 (անկումը` 0,7 տ.կ.–ով)։

ԿԲ–ի գնահատականով` ծառայությունների ոլորտի ցուցանիշը երրորդ եռամսյակում կազմել է 54.2 տ.կ.` կրճատվելով 7.7 տ.կ.–ով նախորդ եռամսյակի համեմատ։

«Ծառայությունների ոլորտի գործարար միջավայրի ցուցիչը մնում է ընդունելի միջակայքում, թեև երրորդ եռամսյակում տվյալ ոլորտում էական անկում է գրանցվել»,– նշվում է հաղորդման մեջ։

Գործարար միջավայրի ամենացածր ցուցիչը գրանցվել է շինարարության ոլորտում` կազմելով 34.1 (անկումը` 11,7 տ.կ.), ինչը հիմնականում պայմանավորված է տնտեսության տվյալ ոլորտում այս տարվա նախորդ եռամսյակի համեմատ ներգրավված աշխատողների թվի կտրուկ կրճատմամբ։

Գործարար միջավայրի ցուցանիշը հաշվարկվում է կազմակերպությունների` ընդհանուր տնտեսական վիճակի և ռիսկերի փոփոխությունների վերաբերյալ գնահատականների միջինացման միջոցով։

2005 թվականի սկզբից ԿԲ–ն անցկացնում է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ։ Դրանց նպատակն է` գնահատել ներկայիս տնտեսական դրությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ, գնահատել հետազոտվող օբյեկտների տնտեսական ակնկալիքները, հաշվարկել և հրապարակել տնտեսական բաղկացուցիչ ինդեքսները հարցումների արդյունքների հիման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև