Sun, 14 December
5.1 C
Yerevan
USD: 381.77 RUB: 4.78 EUR: 447.70 GEL: 141.54 GBP: 510.66

Ուկրաինայում ռուսական բանկերի կորուստները 25 մլրդ դոլար են գնահատվել

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայում ռուսական բանկերի ուղիղ և անուղղակի ռիսկերի իրականացման հետևանքով առաջացած կորուստները կարող են մոտ 25 մլրդ դոլար կազմել: Ինչպես հաղորդում է Փրայմը, այս մասին չորեքշաբթի գրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով բանկային շուկայի աղբյուրներին:

Ինչպես գրում է թերթը, այդ գնահատականները ներկայացվել են փակ խորհրդակցության ժամանակ, որը նախորդ երկուշաբթի հրավիրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև խոշորագույն բանկերի ներկայացուցիչները:

«Կոմերսանտի» զրուցակիցներից մեկի խոսքերով՝ խորհրդակցության ժամանակ ներկայացված «հարցի գլոբալ արժեքը» կազմել է 25 մլրդ դոլար: Սակայն ինչպես նշում է մեկ այլ զրուցակից, քննարկման ընթացքում նշվել է, որ դա Ուկրաինայում ռուսական բանկերի ռիսկերի հնարավորինս զգույշ կամ կոնսերվատիվ գնահատականն է:

«Իսկ իրատեսական գնահատականը կազմում է այդ գումարի կեսը», – պարզաբանել է նա: Այսպիսով՝ խոսքը կարող է լինել 12,5 մլրդ դոլարի մասին: «Սա բոլոր ռուսական բանկերի կորուստներն են, նրանց, ովքեր վարկավորել են ռուսական ընկերությունները, որոնց բիզնեսը կապված է Ուկրաինայի հետ, իր հաշվեկշռից կամ իր ուկրաինացի «դուստրերի» հաշվեկշռից վարկեր է տրամադրել ուկրաինացի փոխառուներին», – նշում են «Կոմերսանտի» աղբյուրները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img