Deutsche Bank-ը վնաս է կրում դատական ծախսերի պատճառով

29.10.2014 14:41
Deutsche Bank-ը վնաս է կրում դատական ծախսերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի խոշորագույն առևտրային բանկի և հասույթի ծավալով Եվրոպայի ամենամեծ ներդրումայի բանկի՝ Deutsche Bank-ի զուտ վնասը դատական մեծ ծախսերի պատճառով հուլիս-սեպտեմբերին նվազել է, հաղորդում է Vestifinance.ru-ն:

Զուտ վնասը երրորդ եռամսյակում կազմել է 94 մլն եվրո՝ 2013թ.-ի հուլիս-սեպտեմբերի արդյունքում գրանցված 41 մլն եվրոյի դիմաց: Ցուցանիշը նաև արտացոլում է 894 մլն եվրոյի դատական ծախսերը:

MarketWatch-ի հարցմանը մասնակցած տնտեսագետները կանխատեսել են, որ բանկը 92 մլն եվրոյի զուտ շահույթ կունենա: Deutsche Bank-ի հասույթը նախորդ եռամսյակում ավելացել է 2 տոկոսով՝ հասնելով 7,9 մլրդ եվրոյի:

«Երրորդ եռամսյակում բանկի ցուցանիշների վրա զգալի բացասական ազդեցություն են ունեցել դատավեճերի հետ կապված ծախսերը», - նշվում է Deutsche Bank-ի հաղորդագրության մեջ: «Ավելին՝ մենք ծախսեր ենք ունեցել նոր կարգավորիչ նորմերին հարմարվելու, վերահսկման համակարգերի կատարելագործման և բիզնեսի հիմնական ուղղությունների աճի մեջ ներդրումներ կատարելու պատճառով»:

Այդ ծախսերը մասամբ կատարվել են ծախսերի կրճատման ծրագրի իրականացման հաշվին, որն արդեն հասել է 2014թ.-ի համար սահմանված նպատակային ցուցանիշին:

Deutsche Bank-ի հատկացումները դատարաններում պոտենցիալ կորուստների պահուստում երրորդ եռամսյակում կազմել են 269 մլն եվրո՝ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 47 տոկոսով:

Ավելի վաղ Central Europe, Russia and Turkey Fund (CERTF) հիմնադրամը՝ Deutsche Bank-ի ղեկավարությամբ, մայիս-հուլիսին ձեռք էր բերել Սբերբանկի արտոնյալ բաժնետոմսերի փաթեթը և «Աէրոֆլոտ» ավիաընկերության բաժնետոմսերի փաթեթը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև