Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 29-ին աճել է 0,21%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 412.5 դրամ

29.10.2014 20:00
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 29-ին աճել է 0,21%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 412.5 դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 29-ին իրականացված գործարքների արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0.21 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 412.5 դրամ:

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալներով` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է մոտ 5.5 մլն դոլարի (մոտ 2.3 մլրդ դրամ) 48 գործարք: Միաժամանակ, հոկտեմբերի 29–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարքներ չեն կատարվել:

Հոկտեմբերի 29-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են՝ $1 – 411,55 դրամ, €1 – 523,86 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև