Ոսկու նկատմամբ պահանջարկն աճում է աշխարհում նկատվող անկայունության ֆոնին

30.10.2014 14:58
Ոսկու նկատմամբ պահանջարկն աճում է աշխարհում նկատվող անկայունության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերին U.S. Mint-ը վաճառել է գրեթե 60 հազար ունցիա «Ամերիկյան արծիվ» ոսկե մետաղադրամ: Ողջ աշխարհում պահանջարկի նման աճը պայմանավորված է տնտեսական և աշխարհաքաղաքական անկայունությամբ, հաղորդում է Vestifinance.ru-ն:

Մինչև ամսվա վերջ մի քանի աշխատանքային օր է մնացել, և կարել է նշել, որ U.S. Mint-ը վաճառել է «Ամերիկյան արծիվ» 59 500 ոսկե մետաղադրամներ, որոնցից յուրաքանչյուրը 1 ունցիա քաշ ունի: Տարեկան կտրվածքով ոսկե մետաղադրամների վաճառքը հոկտեմբերին աճել է 21 տոկոսով՝ 2013 թ.-ի հոկտեմբերին գրանցված 48 500 ունցիայի համեմատ:

«Ամերիկյան արծիվ» արծաթե մետաղադրամ, 1 ունցիա

Գնորդները նաև շարունակում են դիտարկել արծաթը՝ որպես միջոցների հուսալի ներդրում և կուտակել արծաթե ձուլակտորներ: Այս ամիս նրանք գնել են 4,12 մլն ունցիա «Ամերիկյան արծիվ» արծաթե մետաղադրամի տեսքով՝ սեպտեմբերին գրանցված 4,14 մլն ունցիայի համեմատ:

Դա նշանակում է, որ ունցիաներով մոտ 68 անգամ ավելի շատ արծաթ է գնվել, քան ոսկի:-0-


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև