Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 30-ին նվազել է 0,24%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 411,5 դրամ

30.10.2014 17:59
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 30-ին նվազել է 0,24%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 411,5 դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 30-ին իրականացված գործարքների արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0.24 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 411,5 դրամ:

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալներով` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է մոտ 4,3 մլն դոլարի (մոտ 1,8 մլրդ դրամ) 16 գործարք: Միաժամանակ, հոկտեմբերի 30–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարքներ չեն կատարվել:

Հոկտեմբերի 30-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են՝ $1 – 411,74 դրամ, €1 – 518,26 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև