Հայաստանի 6 ապահովագրական ընկերություններ III եռամսյակի արդյունքում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում

31.10.2014 18:17
Հայաստանի 6 ապահովագրական ընկերություններ III եռամսյակի արդյունքում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 6 ապահովագրական ընկերություններ III եռամսյակի արդյունքում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ պետբյուջե վճարելով 1,6 մլրդ դրամ:

ՀՀ հարկային պետական ծառայության տվյալների համաձայն՝ ապահովագրական ընկերությունների վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 97,5 տոկոս կամ 1,57 մլրդ դրամ:

Հարկային ծառայության հրապարակած ցանկում ներառվել են Ռոսգոսստրախ-Արմենիա (426,2 մլնդ դրամ), Ռեսո (399,9 մլն դրամ), Ինգո-Արմենիա (289,6 մլն դրամ), Նաիրի Ինշուրանս (262,3 մլն դրամ), Սիլ Ինշուրանս (132,5 մլն դրամ), Արմենիա Ինշուրանս (101,2 մլն դրամ) ընկերությունները:

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2014 թ.-ի երրորդ եռամսյակում ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել ավելի քան 504,2 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցված 479,9 մլրդ դրամի դիմաց (5 տոկոսի աճ): Ցանկը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան», որը 2014 թ.-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել մոտ 30,2 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի հունվար-սեպտեմբերին վճարած մոտ 25,3 մլրդ դրամի դիմաց:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գրանցված է յոթ ընկերություն, ընդ որում մեկը՝ Գարանտ Ինշուրանսը, այս տարվա սկզբում միավորվեց Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերության հետ  ($1 – 411,26 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև